Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հոլանդուհին հմայում է իտալացիներին

Հոլանդուհին հմայում է իտալացիներին
12.02.2014 | 15:46

Հոլանդացի գեղանկարիչ Յոհանես Վերմերի ամենաճանաչված կտավներից մեկը՝ «Մարգարտյա ականջօղով աղջիկը», փետրվարի 9-ից ցուցադրվում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում, որտեղ մնալու է մինչ մայիսի 25-ը: Կտավն անասելի իրարանցում է առաջացրել. առաջին 2 օրը դիտել է 120000 մարդ: Ցուցադրության կազմակերպիչ Մարկո Գոլդինը վստահ է, որ այցելուների թիվը շուտով կհասնի 300000-ի: Բոլոնիայի բնակիչները հերթ են կանգնում արվեստի գլուխգործոցը տեսնելու համար:
«Մարգարտյա ականջօղով աղջիկը» Հաագայի Մաուրիցհեյս թանգարանում է ցուցադրվում, որ փակվել է վերանորոգման համար:

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ